Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչեւ հիմա թուրքերն էին կեղծիքներ անում, հիմա դուք սկսեցի՞ք» (տեսանյութ)

Քաղաքականություն
hacpanyan

Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայայի թուրքերեն, քրդերեն, անգլերեն եւ հայերեն լեզվով հրապարակված «Վան» գրքույկում հայ բառը երկու անգամ է օգտագործվում եւ փաստերը խեղաթյուրված են։ Այսօր հայտարարել է պատմաբան- հրապարակախոս Գեւորգ Յազըճյանը։ « Տարածքում հայերը եկել եւ անցել են, էլի։ Գոյություն չունենք, կամ մերը չէ առհասարակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ տանջանքների եւ ցավի քաղաք է դարձել Վանը։ Այդ ի՞նչ ցավեր են., ի՞նչ տանջանքներ են ո՞վ է ո՞ւմ տանջել, ի՞նչ է եղել, բան չկա։ Այսօր մեր քաղաքական եւ պատմագիտական շրջանակները երեբեմն շատ ուրախանում են հորթի հրճվանքով, որ ինչ որ մեկը հանկարծ նամանավանդ քրդերի կամ թուրքերի միջավայրում ճանաչում է հայոց ցեղասպանությունը ու ներողություն է խնդրում, հետո ինչ, ուր է դրա հատուցումը»,- նշեց պատմաբանը։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն էլ ավելացնում է, որ Վանի բոլոր տեղանունները փոխված են, նույնիսկ Աղթամար կղզու անունն է խեղաթյուրված։ «Դիմեցի Վանի քաղաքապետին՝ ասելով մինչեւ հիմա թուրքերն էին կեղծիքներ անում, հիմա դուք սկսեցի՞ք»,- ասաց Սարգիս Հացպանյանը։ Նա բոլորին հիշեցրեց, որ օրինակ Տիգրանակերտում բոլորովին այլ իրավիճակ է։ «Տիգրանակերտի՝ Դիարբեքիրի, քաղաքապետն օրինակ ասում է, որ դուք ոչ թե հյուր եք եկել, այլ եկել եք ձեր տուն»,- եզրափակեց Սարգիս Հացպանյանը։