Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ. Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են

Հասարակություն
Bjishk-1

Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Ըստ Առողջապահության նախարարության՝  ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

 Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն: Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոծմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության: Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝ տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել: