Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհի 2 դեպք մեկ օրում

Հասարակություն
fffswws

Այսօր հրդեհի 2 դեպք է գրանցվել Սիսիանի շրաջնում: Մի դեպքում ամբարած մոտ 300 հակ խոտ է այրվել, մյուս դեպքում խոտածած տտարածք ու ցորենի ու գարու չհնձված արտեր: Բնունիսում մարդիկ ձեռքի տակ ընկած իրերով ու հագուստով էին փորձում կրակի դեմն առնել: ՛՛Այս կողմերում ձմռանը մեր ոչխարներն էին արածեցնում: Տես քամին ինչ ա անում դրա դեմը կարաս առնես՛՛,- գործից չկտրվելով ասում է Բնունիսի բնակիչ Բագրատ Միրզոյանը: Բնունիսում տուն չկա, որի անդամներից գյուղամերձ սար բաձրացած չինի: ՛՛Տղաս եկավ թե այ պապ սարերը այրվում են, էլ չգիտեմ էլ թե ոնց են դուրս ելել գոմի ավելը վերցրել ու վազել դեպի սար՛՛,-նշում է Գագիկ Ավագյանը: Լիլիթ Սողամոնյանն էլ դեղորայք ու առաջնայն բուժօգնության պարագաներով է սար բարձրացել: ՛՛Մարդիկ այրվածքներ ունեին, ինձ հետ մեծ քանակությամբ ջուր էի բերել, այստեղ շատ շոգ է՛՛-ասում է նա: ՛՛Շատ բան փրկել չհաջողվեց,- ասում է գյուաղպետ Վլադիմիր Հովհաննսիայնը: -դեռ կրակը մարելով եք զբաղված, որ ցորենի եւ գարու դաշտերին չհասնի: Բայց սարի հակառակ կողմում բավականին շատ ցարենի չհնձված դաշտեր են այրվել: Վնասը կարծում եմ մի 25-28 մլն կկազմի՛՛: Բնունիսցիներին օգնության ձեռք են մեկնել նաեւ հարեւան գյուղերի բնակիչները: Կրակի առաջխացաումը կանխելու նպատակով գործի է անցել նաեւ գյուղտեխնիկան: Դեպքի վայր են ժամանել նաեւ փրկարարները 2 մարտական հաշվարկով: ՛՛Երբ դեպքի վայ հասանք կրակը շատ մեծ տարածություն էր ընդգրկել: Տեսնում եք տեղանքի անբարենպաստ լինելու պատճառով հրշեջ մեքենաները ռացիոնալ աշխատել չեն կարողանում: Հիմնականում ձեռքով ենք մարում կրակը: Քամին էլ մի կողմից է խանգարում մեր աշխատանքներին՛՛,-ասում է Սիսիանի փրկարար ջոկատի հերթափոխի պետ Սասուն Հայրապետյանը: Այս անբարենպաստ գյուղատնտեսկան տարում երբ արտերից հնձված հատիկը անառողջ է, անասնակերը սակավ բնունիսցիները նոր խնդիր առաջ կանգնեցին՝ զրկվելով նաեւ ձմեռային արոտավայրերին: Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզ չեն, հստակ չէ նաեւ վնասի չափը:   Արմեն Հովակիմյան,  Սիսիան IMG_6202