Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համահայկական խաղերը գովազդի կարիք ունեն». թեհրանահայ (տեսանյութ)

Սպորտ
nkar00002

Համահայկական խաղերին ժամանակ ջրում նույնպես կրքերը թեժ են ։ Թեհրանցի լողորդները վեց ամիս է պատրաստվել են այս խաղերին։ Նախնական արդյունքները գոհացնում են։ Նրանք լավագույների թվում են։ Հուսով են՝ հաղթողը կլինեն, թեեւ մեդալներից առավել կարեւորում են հայության համախմբումը։ 14 տարի լողով զբաղվող Արամեն 3-րդ անգամն է մասնակցում համահայկական խաղերին։ Ասում է՝ ամեն տարի խաղերը լարված են անցնում։ Նկատառում ունի խաղի մրցավարներին. «Իրավարարը պետք է երեք հոգի լինի, բայց մեկ հոգի է,ամեն գիծ պետք է երեք հատ ունենա, բայց մեկն է»։ Թիմի մարզիչ-պատասխանատուն կարծում է՝ Հայաստանը հնարավորություններ ունի այս մարզաձեւով միջազգային ասպարեզ դուրս գալու. «Պարսկաստանը նեղի մեջ է, ավելի քիչ է դրսի մրցությունների մասնակցում, իսկ այստեղ ավելի ազատ է մի քիչ»։ Մի նկատառում ունի. համահայկական խաղերը գովազդի կարիք ունեն. «Համահայկականում մեր ազգին, երկիրը կարող ենք ներկայացնել համայն աշխարհին։ Նույն խաղերը տեսանք Ադրբեջանում, ինչ մեծ գովազդ էր, մենք ինչո՞ւ չկարողանանք։ Եթե գումարից է կախված՝ խնդիր չի, գումարը կճարվի. այսքան սփյուռքից հայեր են գալիս,կարող են օգնել»։ Եթե կարիք լինի, Օշին Ավարդազարեանը վստահ է՝Թեհրանի համայնքը կաջակցի Հայաստանին։