Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հասան իրենց ուզածին

Հասարակություն
nairit1

Նաիրիտցիներն այլեւս աշխատավարձերի վճարման հետ կապված ակցիաներ չեն անի։ Գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարվել է։ Երեկվա դրությամբ՝ գործարանի 2400 աշխատակիցներից միայն 600-ը աշխատավարձ չէր ստացել,  այսօր նրանց աշխատավարձն էլ է փոխանցվել։ 8 ամիս շարունակ նաիրիտցիները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ աշխատավարձի վճարման պահանջով։ Նրանց պահանջը կատարվեց։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» քիմիական գործարանը հարկադիր պարապուրդի է մատնվել 2010 թ-ից եւ հսկայական պարտքեր կուտակել, որից 5,5 միլիարդ դրամը կազմել է աշխատավարձի պարտքը։