Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարզախ գյուղում 1000 ընտանիքից մնացել է 180-ը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
untitled31

Հայաստանից դասագրքեր արդեն մի քանի տարի է Ջավախք չեն հասնում։ Հայերենով ցանկացած խմբանակակ հայ-վրացական սահմանին առգրավվում է: Վրաստանի խորհրդարանի 3 հայ պատգամավորներից Սամվել Պետրոսյանի խոսքերով` իրենք պարբերաբար հարցը բարձրացնում են եւ ստացել են խոստումներ. «Իրենք կապ կպաշտպանեն ՀՀ ԿԳՆ հետ եւ կաշխատեն այդ հարցերը լուծել»: Հարցը խիստ արդիական է, քանի որ Ջավախքն այսօր հայապահպանման խնդիր ունի եւ գնալով մեծ չափերի է հասնում արտագաղթը: Կարզախ գյուղի դպրոցում մոտ 10 տարի առաջ սովորում էր 1000 աշակերտ, այժմ մնացել է ընդամենը 119-ը. «Գյուղի ժողովրդի մեծ մասը տեղափոխվել է: Առաջ գյուղում ապրում էր մոտ 1000 ընտանիք, հիմա մնացել է 180 լիարժեք ընտանիք»,- ասում է մաթեմատիկայի ուսուցիչ Միտյա Գալոյանը։ Ուսուցիչը գոհ է աշակերտների աշխատասիրությունից։ Երեխաները, թեեւ ամառ է եւ արձակուրդ, սակայն շարունակում են տանը ուսանել։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարի կարծիքով` հայապահպանության լավագույն տարբերակներից մեկը՝  տեղում աշխատատեղերի ստեղծումն է. «Ջրագծերի վերանորոգում, շինարարություն, գերեզմանապարիսպների վերանորոգում, ծիսակատարումների շենքերի վերանորոգում, բավականին աշխատանքներ ենք իրականացնում, հիմնականում իրականացվում են տեղի աշխատողների շնորհքով եւ հնարավորություններով»,- նշում է Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը։ Նա հպարտությամբ է նշում` Նինոծմինդայում ներգաղթ է սկսվել, քանի որ ձեռներեցության նպաստավոր պայմաններ են ստեղծվել վրացական իշխանությունների կողմից. «Տան մինիմում արժեքը 25-30 հազար դոլար է: իսկ մնացածի մասին դուք մտածեք, թե ինչպիսի հեռանկարներ կան»: Այս տարի Նինոծմինդայում մոտ 2 մլն լարի կամ մոտ 42 մլն դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվելու` բացառապես տեղական աշխատուժով: