Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆիրդուսի» բնակիչների միայն մի մասին կփոխհատուցեն

Կարևոր լուրեր Հասարակություն
arm143634942495

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մինչեւ սեպտեմբերի 30-ը փոխհատուցել Հանրապետության 33 հասցեում մինչեւ 40 քմ բնակարան ունեցող բնակիչներին։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց բնակիչներից Եվգենիա Ղալաչյանը։ Նա մասնակցել է կառավարությունում Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը։ Տիկին Եվգենիայի խոսքերով՝ մեկ քմ-ի համար բնակիչներին վճարվելու է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Իսկ ինչ վերաբերում է 40-ից 50 քմ բնակարան ունեցող բնակիչներին, ապա վարչապետը խոստացել է հարցով զբաղվել հոկտեմբեր ամսից, իսկ ավելի մեծ բնակարան ունեցող բնակիչները պետք է սպասեն մինչեւ հաջորդ տարի։ Բնակարաններ ցանկացողներին էլ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է Երեւանի գինու, կոնյակի գործարանի շրջակայքում գտնվող նորակառույց շենքը։ Ովքեր համաձայն են, պետք է սկսեն պայմանագրեր կնքել։ Հիշեցնենք, որ Հանրապետության 33 թաղամասի բնակիչներն արդեն 8 տարի է վտարվել են իրենց տներից եւ մնացել են առանց տանիքի։ Նրանց տները կառավարությունը ճանաչել էր հանրային գերակա շահ։