Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևորվել է դատապարտյալներին աշխատանքով ապահովվելու հարցը

Հասարակություն
կալանավոր

Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում օգոստոսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Շենգավիթ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Նարինե Մարտիրոսյանը հանդիպել է ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքում հաշվառված թվով տասը դատապարտյալների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի նախաձեռնությամբ: Նարինե Մարտիրոսյանը դատապարտյալներին ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, իրականացվող պետական ծրագրերը, կենտրոնում հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, առկա թափուր աշխատատեղերի նկարագիրը, ինչպես նաև ներկաներին է տրամադրել տեղեկատվական բուկլետներ: ԱՊԿԲ Շենգավիթ բաժանմունքի պետ Վարդան Կոստանյանը Կենտրոնի տնօրենին է ներկայացրել դատապարտյալների խնդիրները, մասնավորապես անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից նոր վերադարձած երկու դատապարտյալներին: Վերջիններին առաջարկվել է մասնակցել ուսումնական դասընթացների ՝ հետագայում աշխատանքի տեղավորվելու նպատակով: Ամփոփելով հանդիպումը ՝ ԱՊԿԲ բաժնի պետի տեղակալ Էդգար Ավագյանը կարևորել է երկու կառույցների հետագա համագործկացությունը ՝ դատապարտյալների զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու և աշխատանքի տեղավորելու համատեքստում: