Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ շուտով ականատես կլինենք Ադրբեջանի փլուզմանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
diana-nkar

Նավթադոլարների առատության ժամանակ ըստ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանն իրեն երևակայում էր որպես գերհզոր տերություն՝ սպառնալիքի լեզվով խոսելով միջազգային հանրության հետ։ Այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Էներգակիրների գների սրընթաց անկումը ադրբեջանական տնտեսությանը դրել է կոլափսի մեջ, իսկ ադրբեջանական էլիտայում Գրիգորի Այվազյանի համոզմամբ՝ սկսվել է առնետավազք։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար կարող է շատ նպաստավոր լինել։ «Հիմա էդպիսի պատմական պահա ստեղծվել, որ վաղուց չէր եղել , Ադրբեջանը կարող է իրոք ներսից տրոհվի , այնպես որ մեր քաղաքականությունից շատ բան է կախված։ Ղարաբաղյան հակամարտության մեջ մեր նախաձեռնողականությունից է շատ բան կախված։Եթե մենք զինվենք համբերությամբ և ձեռքներս ծալած չնստենք՝ շատ հավանական է, որ մեր օգնությամբ կամ գուցե նաև առանց մեր օգնության մենք շատ շուտով ականատես կլինենք Ադրբեջանի փլուզմանը»,-շեշտում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։