Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի փոխոստիկանապետը լուսանկարվում էր զբոսաշրջիկի հետ

Քաղաքականություն
Osipyan

Հանրապետության հրապարակում այս պահին ընթանում է «Ոտքի Հայաստան» շարժման ակցիան։ Ակտիվիստները թռուցիկներ են բաժանում անցորդներին՝ իրազեկելով օգոստոսի 11-ին, ժամը 19-ին հրապարակում սպասվող հանրահավաքի մասին։ Նրանք նախատեսել էին նաև բարձրախոսներով երաժշտություն միացնել, սակայն այսօր դա չհաջողվեց՝ տեխնիկական պատճառներով։ «Գուցե վաղը բարձրախոսները լինեն»,-նշեց շարժման համակարգողներից Դավիթ Սանասարյանը։ Ակցիային հետևում են մեկ տասնյակից մի փոքր ավելի ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։ Քիչ առաջ պարոն Օսիպյանին մոտեցավ հայազգի մի տղամարդ, ով որպես զբոսաշրջիկ եկել է այստեղ։ Նա խնդրեց փոխոստիկանապետին լուսանկարվել։ Պարոն Օսիպյանը չմերժեց և անմիջապես լուսանկարվեց զբոսաշրջիկի հետ։