Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողը ծանուցագիր դեռ չի ստացել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
marinka1

«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի բողոքը՝ իրավունքների եւ ազատությունների խախտումը վերացնելու, այն է՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Օհանյանի 2015 թվականի ապրիլի 22-ի որոշումը վերացնելու եւ քրեական գործը նոր քննության ուղարկելու մասին բողոքը հուլիսի 30-ին պետք է լսվեր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը տեղի չունեցավ։ Փաստաբան, Մարինե Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը հուլիսի 31-ին ստացել է ծանուցագիր, որտեղ նշված էր, որ հուլիսի 30-ին նշանակված է Մարինե Խաչատրյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Օլգա Սաֆարյանը խոսելով գործով դատավոր Ա. Խաչատրյանի աշխատակազմի հետ, տեղեկացել է, որ դատական նիստը տեղի չի ունեցել` պատշաճ ծանուցում չունենալու պատճառով։ Տեղեկացրել են նաեւ, որ դատավոր Ա. Խաչատրյանն այսօրվանից արձակուրդի է մեկնում մեկ ամսով, եւ գործը փոխանցվել է այլ դատավորի։ Ի դեպ, լրագրող Մարինե Խաչատրյանը մինչեւ այսօր ծանուցագիր չի ստացել։