Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջեւանում կանգառը «քարոզում է»

Հասարակություն
իջեվան

Իջևանի ԻՄՓԱՔԹ ակումբը հաջողությամբ իրականացրել է իր համայնքային ուսումնական ծրագիրը` «ԻՄՓԱՔԹ» կանգառ անվամբ: Ծրագրի իրականացման նպատակով համագործակցություն է հաստատվել Իջևանի քաղաքապետարանի՝ ի դեմս քաղաքապետ Վ.Ղալումյանի, փոխքաղաքապետի և ավագանու անդամների, ինչպես նաև տվյալ երթուղին սպասարկող Իջևան ԲՈՒԱՏ ՓԲԸ-ի հետ: Տեղական իշխանության, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, նույնպես կարևորելով երիտասարդների նախաձեռնությունը և համայնքում աննախադեպ նախագծի իրագործումը, կատարեցին ֆինանսական ներդրումներ: Արդյունքում հիմնվեց նոր հարմարավետ կանգառ համայնքի թաղամասերից մեկում: Կանգառը զարդարվեց երեխաների կողմից մշակված ուղերձներով. «Ճանաչիր նորը և ստեղծիր քոնը», «Մի մտածիր ավերելու մասին, եթե կարող ես բարելավել», և այլն: իջեվան4   իջեվան1   իջեվան3 Երթուղին սպասարկող ընկերության տնօրեն պրն. Վարդապետյանը բացառիկ համարեց այս նախագիծն, ասելով. «Մենք կաջակցենք ծրագրին, քանի որ երեխաներն այս կերպ համախմբման կոչ են անում`ի շահ բոլորիս իրենց համայնքը ավելի գեղեցկացնելու համար»։ Իջևանի թիվ 3 դպրոցում այս տարվա ապրիլին ստեղծվեց երիտասարդական ԻՄՓԱՔԹ ակումբը, որի նպատակն է օգնել երեխաներին ստանալ քաղաքացիական հասարակության եւ աշխատանքային շուկայում մրցունակ լինելու գիտելիքներ: ԻՄՓԱՔԹ-ը անգլերեն հապավում է, որը կազմված է ներգրավվածություն, մոտիվացիա, մասնակցություն, գործողություն, համայնք եւ երիտասարդություն բառերից: Ակումբում զուգակցվում են ուսուցումը, խաղերը եւ համայնքային ծառայությունը: Յուրաքանչյուր շաբաթ ակումբի անդամները հանդիպում են և սովորում ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության ուսումնական ծրագրեր: «Մասնակցելով ակումբի ծավալած նախաձեռնություններին այժմ ունեմ փորձ նախագծեր մշակելու գործում: Այն միտքը, որ ես կարող եմ մեծ դեր ունենալ համայնքում և ինչ-որ բան փոխել, շատ մեծ ոգևորություն է բոլորիս համար» - ասաց ԻՄՓԱՔԹ ակումբի անդամ 13 ամյա Ասպրամը։ ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր հորիզոններ» հիմնադրամի կողմից եւ Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության միջոցով: Վորլդ Վիժն Հայաստանի Իջևանի գրասենյակ