Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվում է Սերժ Սարգսյանի թոռանը երկու նշանակած ուսուցչի դպրոցը (տեսանյութ)

Հասարակություն
narek-Varazdatyan

«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը կարող է փակել դռները սաների առջեւ։ «Ֆինանսով, գույքով եւ գրականությամբ մեզ ոչ մեկ չի օգնում եւ օժանդակում, իսկ դպրոցը ներկայումս կանգնած է փակման եզրին, զուտ այն բանի հետ կապված, որ վճարում ենք տարածքի վարձ, հարկային պարտականություններից չենք խուսափում»,- «Ա1+»-ին ասաց դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանը։ Հիշեցնենք, որ  Վարազդատյանն  այն հայտնի ուսուցիչն է, որը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թոռներին երկուս նշանակելուց հետո հեռացվեց Պուշկինի անվան թիվ 8 դպրոցից։  Հեռացվելուց հետո՝ մեկ տարի առաջ նա ստեղծեց շախմատի իր դպրոցը։ Ներկայումս ՆԱՐՎԱ-ն ունի 200 աշակերտ։ Նրանցից 70-ը պարապում են անվճար հիմունքներով, քանի որ սոցիալապես անապահով են, հաշմանդամության կարգ ունեն, ծնողազուրկ են կամ ազատամարտիկների երեխաներ են։ Վճարովի համակարգում սովորողների համար էլ ուսման կոնկրետ վարձ նշանակված չէ եւ որ ծնողը ինչքան գումար կարողանում է, փոխանցում է։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող դպրոցի համար դրամահավաք է սկսվել, բայց առայժմ իրական արդյունք չկա։ Ի դեպ, «ՆԱՐՎԱ» դպրոցի սաները մեկ տարվա ընթացքում բավականին լուրջ արդյունքներ են գրանցել։ Վորոնեժում կայացած «Fide open» միջազգային մրցաշարում հենց այս դպրոցի սաներն են ներկայացրել Հայաստանը։ Երեք փոքրիկ շախմատիստ էլ օգոստոսի 4-13-ը մասնակցելու են Տ. Պետրոսյանի անվ. շախմատի տան 1/8 եզրափակիչ մրցաշարին։ Մանրամասները՝ տեսանյութում։