Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոտքի՛, Հայաստան»-ը պատրաստվում է բողոքի գործողություն իրականացնել

Քաղաքականություն
elektra14

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կանցկացնի բողոքի հերթական գործողությունը։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։ Հանրապետության հրապարակում այս պահին նստացույց իրականացնող Սանասարյանի պնդմամբ՝ իրենք հաստատակամ են իրենց պահանջներն առաջ տանելու հարցում. «Մենք չենք դադադրեցնելու նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել մեր կողմից առաջադրված պահանջները։ Դրան զուգահեռ շարունակելու ենք բողոքի այլ գործողություններ, որոնցից մեկն էլ կլինի այսօր՝ 19։00-ից սկսած»։ Ըստ նրա՝ երեկոյան շարժման անդամները հանդես կգան հայտարարությամբ, որում կմեկնաբանեն ու կտան իրենց գնահատականը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորումը կկատարվի Որոտանի կասկադի վաճառքից ստացված միջոցներով։