Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի տանիքում

Հասարակություն
b86841f454ea63342b237f79ce8e9c14

Օգոստոսի 3-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11 շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 30 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.28-ին, մարվել՝ 12.09-ին: