Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկների պատմությունները՝ մեկ գրքում (տեսանյութ)

Հասարակություն
girq-nkar

Արցախյան պատերազմին մասնակից ազատամարտիկների պատմությունները, արմատներից մինչև պատերազմ ու մեր օրեր այլևս ամփոփված են մեկ գրքում։ Դեռևս վաճառքում չհայտնված «Վարք զինվորաց» գրքի հեղինակը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն է։ «Տղերքով հաճախ ենք նստում սեղանի շուրջ, մի փոքր գինովնում ու պատմություններն այսօրից երեկ են գնում և ամեն անգամ մեզ բռնացնում ենք անցյալում, երեկվա օրով ենք ապրում։ Մի օր ասի.«Տղե՛րք, էսպես չի լինի, մեր պատմությունները գրի եմ առնելու և վերնագրեմ «Վարք զինվորաց, գուցե այդ ժամանակ մեր կյանքի էջը փակենք, կռիվներից ձերբազատվենք»,- նշում է Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ գրքի առանձնահատկությունն այն է, որ պատմությունների հեղինակները մեր ժամանակակից ազատամարտիկներն են։ «Գիրքը մեր տղերքի պատմություններն են։ Այն մասին է, թե ով ի՞նչ է արել, ի՞նչ ճանապարհ է անցել, ո՞վ իր միլիոնները ներդրեց, ո՞վ իր կյանքը ներդրեց և վերջապես՝ ո՞վ ամբողջովին դարձավ հայրենիքի զինվոր»։ Գրքում ներկայացված են ոչ միայն տարեգրություն, առանցքային մարտերից դրվագներ, այլև «հերոսների տեսակը, նրանց տեսածը, ապրածն ու զգացածը»։ «Այս պատմության լավը ոչ թե այն է, որ ես եմ գրել, այլ հանճարեղությունը հենց նրանում կլինի, որ նրանք կան, ողջ են։ Պատմություններն այն մասին են, օրինակ՝ թե ինչպես էր ազատամարտիկներից մեկը Շահումյանում հարսանիք կազմակերպում, երբ իրական կռվի դաշտ էր ու պատերազմ էր ընթանում»։