Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձագետը խորհուրդ է տալիս չօգտվել ատրակցիոններից (տեսանյութ)

Հասարակություն
verelak-nkar

Այս տարի վերելակների փորձաքննության եզրակացություններն ավելի շատ բացասական են եղել. «Վերելակների սպասարկման խնդիր ունենք։ Աշխատողների աշխատավարձերը ցածր են, երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչներն էլ խնամքով չեն օգտագործում վերելակները. մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, ով նշեց, որ իրենց կողմից վերելակների ստուգումները տարեկան առնվազն մեկ անգամ են լինում, իսկ համատիրությունները, կազմակերպություններն իրականացնում են շաբաթը, ամիսը, երեք ամիսը, 6 ամիսը եւ տարեկան մեկ անգամ։ Իսկ այն դեպքերը, որոնք տեղի են ունենում վերելակների անսարքության պատճառով, իրենք պատասխանատու չեն. «Ես վերելակի պահա՞կն եմ, որ իր կողքին կանգնեմ ու տեսնեմ ինչ վիճակում են։ Մենք վերելակի տեխնիկական վիճակը գնահատում ենք այդ պահի դրությամբ, երբ որ կնքված է համապատասխան փորձաքննության պայմանագիր,  եւ փորձագետը իրականացնում է իր աշխատանքը»,-ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Խոսելով ատրակցիոնների մասին, նշեց, որ Երեւանում գրանցված 84 -ը, բայց միայն 74-ն են փորձաքննություն  անցել։ Մնացած 10 ատրակցիոնները, որոնք տեղակայված են Գայի 14 հասցեում,  դեռ շահագործվում են և  փորձաքննություն չեն անցել։ Լուսինե Հովհաննիսյանը ուղղակի խորհուրդ տվեց չօգտվել դրանցից։