Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեկույց՝ Իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ

Պաշտոնական
Anticorruption

«Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը Հետևողական լինելով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում հնչեցրած հանձնարարականների կատարմանը, կարևորելով գործարար ոլորտի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը (http://moj.am/article/1348 ): Այս միջերկրային զեկույցում վերլուծվում է կոռուպցիայի համար իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ուսումնասիրությունը կարևորվում է, քանի որ տնտեսության համար առավելապես վտանգավոր են  իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց նմանատիպ վարքագծի համար քրեական կամ վարչական պատասխանատվության ինստիտուտ չի գործում։ Այս առումով, տվյալ զեկույցը վեր է հանում իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագծի համար նախատեսվող պատասխանատվության  վերաբերյալ միջազգային փորձը, ինչը կարող է օգտակար լինել քրեական և վարչական օրենսդրական բարեփոխումների իրականացման ընթացքում:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն