Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկի Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը

Սպորտ
24

Ֆուտբոլի Հայաստանի թվով 24-րդ առաջնությունը կմեկնարկի այսօր կայանալիք երկու խաղերով: Մրցաշարը, ինչպես եւ նախորդը, կանցկացվի 8 ակումբների մասնակցությամբ: Դրանք ներկայացնում են հանրապետության 3 քաղաքներ՝ Երեւան, Գյումրի, Կապան: Առաջնության մրցակարգում փոփոխություն չի կատարվել: Թիմերը կխաղան 4 մրցաշրջանով: Այս տարի տեղի կունենա 15 տուր: Առաջնությունը կվերսկսի 2016թ մարտի 5-ին, իսկ եզրափակիչ 28-րդ տուրը տեղի կունենա մայիսի 28-ին: Առաջնության անդրանիկ խաղում «Բանանցը» սեփական դաշտում կընդունի «Միկային»: Երկու թիմերն էլ խաղաշրջանին պատրաստվել են Հայաստանում: Դրանք փոխել են գլխավոր մարզիչներին: «Բանանցն» այժմ մարզում է Արամ Ոսկանյանը, որն անցած մրցաշրջանում աշխատել է հենց «Միկայում»: Նրա տեղը զբաղեցրել է Արմեն Ադամյանը, որը ժամանակին արդեն եղել է «Միկայի» գլխավոր մարզիչ: Այսօր տեղի կունենա եւս մեկ հանդիպում: Հանրապետության գործող չեմպիոն «Փյունիկը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտին»: Երկու թիմերն էլ այս տարի մասնակցել են եվրոգավաթների մրցաշարերին եւ արդեն չորսական պաշտոնական խաղ են անցկացրել: «Փյունիկը» դրանցում տարել է երեք, իսկ «Ալաշկերտը»՝ երկու հաղթանակ: Ըստ բուքմեյքերական գրասենյակների երկու խաղերում էլ ֆավորիտ են համարվում դաշտի տերերը: 1-ին տուրի ժամանակացույցը. 01.08. «Բանանց» - «Միկա»՝ «Բանանց» մարզադաշտ (18:00) 01.08. «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ (19:00) 02.08. «Արարատ» - «Ուլիս»՝ «Հրազդան» մարզադաշտ (17:30) 02.08. «Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ (17:30)