Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանում ջրահեղձված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Հասարակություն
jrahexdz-300x192

Օգոստոսի 1-ին ` ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ին հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը տուժած 1990 թ. ծնված Գ. Ս.-ը լճից դուրս է բերվել տեղի ուժերով: Ջրափրկարարները ափից տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր