Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բիզնես ներուժը ձգտում է Վրաստան. Հ. Նաղդալյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ece753497ed726000f6f8237d94e2940

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չի ժխտում, որ ՀՀ տնտեսական բիզնես ներուժը ձգտում է Վրաստան. «Խնդիրն այն է, որ հայկական շուկան շատ փոքր է, մենք մեր բնակչության թվով եւ սպառողական պահանջարկի իմաստով, վճարունակության իմաստով բավականին խնդիրներ ունենք, իսկ մեր արտադրանքի համար հարեւան շուկան գրավելը, դիրքեր ունենալը, շատ կարեւոր է մանավանդ այն պայմաններում, որ մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք»: Ըստ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության ղեկավարի, գործարարների համար մեծ հնարավորություններ է ընձեռելու ՀՀ ԵՏՄ եւ Վրաստանի` ԵՄ անդամակցությունը. «Որպեսզի մենք կարողանանք կամուրջ լինենք վրացական բիզնեսի, կապիտալի համար դեպի Եվրասիական միություն եւ նաեւ վրացական բիզնեսը, տնտեսությունը կամուրջ լինի հայ տնտեսվարողի համար դեպի ԵՄ, սա աշխատանք է, եւ ասելով գործն առաջ չի գնում, այստեղ գործել է պետք»,- ասում է Հերմինե Նաղդալյանը: ՋԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքերով` 30-ից ավելի հայ գործարարներ ՌԴ-ից եւ ՀՀ-ից ամառվա ընթացքում կլինեն Ջավախքում` իրենց բիզնեսն այստեղ ծավալելու համար: Հատկապես միտում կա զարգացնելու կաթնարտադրությունն ու մսի արտադրանքը։ Ջավախքում բիզնես ծավալող գործարարներին որոշակիորեն մտահոգում է օգոստոսի 1-ից Վրաստանում թանկացող էլեկտրաէներգիան` 1 կՎտժ-ը 3.95 թեթրիով կամ մոտ 8.4 դրամով: Պատճառներից մեկն ըստ Նաղդալյանի, նաեւ ՀՀ-ում տեղի ունեցած թանկացումն է. «Սա ոչ թե ՀՀ-ի, այսպես ասած, Վրաստանին վնաս տալն է, սա էներգետիկ շուկայում անխուսափելի օբյեկտիվ գործընթացներն են, որոնք որոշ չափով ՀՀ-ում բերել են էլեկտրաէներգիայի թանկացման, նույն գործնթացները տեղի են ունենում նաեւ Վրաստանում»: