Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների վրա քննիչն արգելանք է դրել. armtimes.com

Հասարակություն
64641

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ուենցած ծեծկռտուքի գործով կալանավորված  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել: Այս մասին երեկ ի պատասխան մեր հարցին ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են վերացնել իր պաշտպանյալի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը. «Եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ կալանավորումը չպետք է վերացվի, ապա միջնորդել ենք գրավ կիրառել, 5 միլիոն դրամ ենք առաջարկել»,-ասաց Մելքոնյանը: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ քննիչն արգելանք է դրել Տիգրան Խաչատրյանի տեսակցությունների, նամակագրության եւ հեռախոսազանգերի վրա: Պաշտպանը պատրաստվում է բողոքարկել նաեւ քննիչի այս որոշումը: Մեր զրույցում Արմեն Մելքոնյանը նաեւ տեղեկացրեց, որ սույն գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն պարզելու ՝ գործով տուժող Հարություն Զաքարյանը եւ Տիգրան Խաչատրյանը հոգեկան հիվանդությամբ տառապու՞մ են թե ոչ: Շարունակությունն՝ այստեղ