Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը որոշեց. Վարդան Գերավետյանը պետք է վտարվի իր տնից (տեսանյութ)

Հասարակություն
vardan

Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը շտապում է դատարան, այսօր նրան տնից վտարելու գործով որոշում է հրապարակվելու։ «Տեսնենք ինչ հերթական ապօրինության կհանդիպենք դատարանում։ Գնանք, տեսնենք պետական ռեկետը ինչպես է շարունակվելու ի շահ Սամվել Մայրապետյանի»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Գերավետյանը։ Վարդան Գերավետյանի կողքին են նաեւ նրա հարեւանները։ Նրանց դեմ եւս հայցեր են ներկայացվել դատարան։ Նրանք բոլորը շտապում են դատարան, սակայն իզուր էր նրանց շտապողականությունը, քանի որ  դատավոր Հայարփի Զարգարյանը առանց նրանց է հրապարակել որոշումը։ Սա առաջացրեց բնակիչների վրդովմունքը։ Հետագայում պարզվեց, որ դատավորը բավարարել է հայցվոր «Լոկալ Դիվելոփերս» ընկերության հայցը եւ Վարդան Գերավետյանը պարտավոր է 2 ամսում ազատել զբաղեցրած տարածքը։ Պատասխանող կողմը որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարան։ Մանրամասները՝ տեսանյութում։