Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկանց կիսամեռ եք անում, մինչև էդ մի դեղը տալիս եք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tati

78-ամյա Վերա Մարկոսյանը պոլիկլինիկայից դուրս է եկել զայրացած։ Նա եկել էր՝ հասանելիք անվճար դեղամիջոցներն ստանալու։ «Վայ էն ստանալուն։ Զանգում ենք, հարցնում ենք, էսօր կլինի, վաղը, կամ 10-ին եկեք, 15-ին եկեք։ Գալիս էլ ենք՝ վերջացածա արդեն, չկա»,-պատմում է նա։ Կինը դժգոհում է սրտի և ճնշման խնդիրներից։ Առաջ երեք տեսակի դեղամիջոց է ստացել, հիմա, ասում է՝ մեկն են տրամադրում։ «Մինչև մտնում, դուրս ենք գալիս, էնքան ծանոթներ են բերում, մտցնում, տանում, որ կեսը հենց ըտենցա գնում։ Էդ ձևի չի կարելի մարդկանց տանջել մի հատ դեղի համար։ Դա լավություն չի, վատությունա։ Մարդկանց կիսամեռ եք անում, մինչև էդ մի դեղը տալիս եք»,-դժգոհում է նա։ Մանրամասները՝ տեսանյութում