Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեկինը մտավ պատմության մեջ՝ տարբեր օլիմպիական խաղերի իրավունք ստանալով

Սպորտ
sport-pekin

Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ընտրվել է 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Այդ մասին հայտնի է դարձել այսօր Կուալա Լումպուրում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ համաժողովում: Պեկինի գլխավոր մրցակիցը եղել է Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթին: Փակ քվեարկության արդյունքներով Չիաստանի մայրաքաղաքը ստացել է 44 ձայն, իսկ Ալմաթին` 40: Իսկ ահա նախապես հայտ ներկայացրած մյուս քաղաքները` Լվովը, Օսլոն, Կրակովը եւ Ստոկհոլմը, վերջին պահին հրաժարվել են պայքարից` ֆինանսական եւ քաղաքական պատճառներով: Ի դեպ, Պեկինը դարձավ աշխարհի առաջին քաղաքը, որը ամառային օլիմպիական խաղեր կազմակերպելուց հետո (2008 թվական) իրավունք ստացավ իր մոտ ընդունելու նաեւ ձմեռային խաղեր: