Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Նախագահի մրցանակի գումարները կվերաբաշխվեն

Սպորտ
sport-naxarar

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցաշարին կավելանան եւս երկու ստուգատեսներ, որտեղ իրենց ուժերը կչափեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախակրթական հաստատությունների շուրջ 5500 սաներ եւ 220 հաշմանդամություն ունեցող մարզիկներ: Այդ մրցաշարերի կազմակերպումը իրականացվելու է առանց լրացուցիչ պետական ֆինանսավորման` ընդամենը վերաբաշխում կատարելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրով հատկացված գումարները: Ըստ Գաբրիել Ղազարյանի ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքի ձեւավորմանը, սպորտի միջոցով նրանց առողջության ամրապնդմանը, ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդմանն ու առողջ ապրելակերպի արմատավորմանը։