Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում հրդեհի հետևանքով այրվել են ավտոտնակներ. Ցայգ (տեսանյութ)

Մարզեր
1438341433_hrdeh-1

Հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում: Կրակի տարածման վտանգը մեծ է: Ինչի հետևանքով է հրդեհը բռնկվել, առայժմ հայտնի չէ: Տվյալ տարածքով էլեկտրական հոսանքալարեր անցնում էին, սակայն չի բացառվում, որ բարձր ջերմաստիանն իր ներգործությունն ունեցած լինի: Ծուխը հարևաններն էին նկատել, զանգել ավտոտնակների տիրոջն, ապա փրկարարական վարչություն: Մինչ նրանց դեպքի վայր հասնելն` Օզանյան փողոցի բնակիչները փորձել են սեփական ուժերով ջուր հասցնել ու կասեցնել կրակի տարածումը: Օզանյան 11 հասցեի ավտոտնակներից մեկում Մանջիլիկյաններն իրենց մահացած հարազատների կենցաղային իրերն էին պահում: Այժմ վնասի չափերն են հաշվում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանութում