Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ապագա օլիմպիականները ձեռնունայն են վերադառնում Թբիլիսիից

Սպորտ
sport-evroparaton

Հայաստանի պատանի մարզիկներին այդպես էլ չհաջողվեց մեդալ նվաճել Թբիլիսիում տեղի ունեցող եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում: Այսօր մերոնցից հանդես եկան մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Մհեր Թուդոյանը, ինչպես նաեւ ձյուդոիստ Ռոբերտ Կիրակոսյանը: Մենք հաստակես մեծ հույս էինք կապում Արթուր Ավետիսյանի հետ, որը օղակների վրա վարժությունում առաջին տեղն էր գրավել որակավորման փուլում: Ավաղ, մեր պատանի մարմնամարզիկն անվստահ հանդես եկավ եզրափակիչում եւ զբաղեցրեց 8-րդ ցածր տեղը` ցույց տալով 11,050 արդյունք: Մհեր Թուդոյանը նժույգաթափի մրցումներում նույնպես չկարողացավ լուրջ պայքար մղել եւ 8,600 միավորով եզրափակեց առաջին ութնյակը: Ձյուդոիստ Ռոբերտ Կիրակոսյանը 81 կգ քաշային կարգում չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը եւ ժամանակից շուտ դուրս մնաց հետագա պայքարից: Այդպիսով, Հայաստանն ավարտեց ելույթները Թբիլիսիում` չնվաճելով ոչ մի մեդալ: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանն այդ մրցումներում ներկա պահին իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 7 եւ 5 մեդալ: