Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարին»-ը Արարատի գագաթին շուրջպար պարեց,100 մետրանոց Եռագույնը` ծածանվեց

Հասարակություն
54

Մեծ Եղեռնի 100 ամյակի հիշատակին նվիրված` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին: Այս մասին հայտնում է Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան  Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ և 100 մետրանոց դրոշի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից: «Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող, 100 մետրանոց Եռագույնը, որից հետո` շրջան կազմելով 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, իսկ «Կարին» ազգագրական համույթի սաները` գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին: Ուխտավորների խումբը Արարատի բարձրունքից ցած իջավ հուլիսի 30-ի երեկոյան», - Հայտնում է նախաձեռնության հեղինակը: 11   9   8   7   6   5   4   3   2   1   13   10   «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ