Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ բռնությունները գերազանցեցին մարտի 1-ի դեպքերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b3383c8c2a1189bd58692d5afcc117ab

2015 թ առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ներկայացրել է այս տարվա առաջին կիսամյակի զեկույցը։ «2015 թ առաջին կիսամյակն աննախադեպ էր բռնությունների առումով եւ դրա գագաթնակետը Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի դեպքերն էին։ 2015 թ առաջին կիսամյակի տվյալները ֆիզիկական բռնությունների առումով գերազանցում են նույնիսկ տխրահռչակ 2008 թ տվյալները, ներառյալ մարտի 1-ի դեպքերը»,- ասաց նա։ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ հունիսի 23-ին բռնության է ենթարկվել 13 լրագրող։ Տաս լրագրող եւ օպերատոր բախվել են այլ խոչընդոտների։ Նրա խոսքերով՝ հունիսի 23-ի վայրագությունների ժամանակ որեւէ տարբերություն չի դրվել ընդդիմադիր եւ իշխանական լրատվամիջոցների միջեւ։ «Ջարդի կազմակերպիչների նպատակն այն էր, որ որեւէ արտահոսք չլինի։ Այս ջարդը կազմակերպել էին այն մարդիկ, ովքեր միջնադարյան մտածելակերպով կարծում են, որ 21-րդ դարում հնարավոր է կոծկել որեւէ ինֆորմացիա»։ Պարոն Մելիքյանն այսօր հիշեց նաեւ ապրիլի 22-ի դեպքերը, երբ «Ա1+» եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների նկատմամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց բռնությունները, երբ փորձել էին նկարահանել սրճարանում նստած մի խումբ մարդկանց՝ գործարարներ, նախարար եւ այլն։ Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները սկզբից խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հետո հարվածներ հասցրել նրանց։