Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինտելեկտուալ խաղ երեխաների համար (տեսանյութ)

Հասարակություն
nkar00001

Երեխաներին համակարգիչներից կտրելու եւ նրանց կրթելու նոր տարբերակ են մտածել Արամն ու Դավիթը, ովքեր ստեղծել են «Ապագայի Հայաստան» կոչվող ինտելեկտուալ խաղը՝ 188 հարցով։ Այն  նախատեսված է 10 տարեկանից բարձրերի համար։ Տղաները խաղը բաժանել են 4 մասի՝ «Պատմական Հայաստան», «Հայոց ցեղասպանություն», «Հայ գրականություն» եւ «Մեծանուն հայեր»։ Խաղն ինտելեկտուալ է, ժամանցային եւ ուսուցողական։ Մասնակիցները նետելով զառը՝ հայտնվում են դաշտերից մեկում եւ պատասխանում թեմային առնչվող հարցերին։ Կա նաեւ «Օսմանյան բանտ» կոչվող թեմա՝ տրամաբանական հարցերով։ Երիտասարդները ֆինանսական դժվարություններ ունեն. տպագրությունը, դիզայնը, տուփերի պատրաստումը անձամբ են անում։ Խաղի զառերը եւ մյուս իրերը Երեւանում ավելի թանկ է, ելքը գտել են. Չինաստանից կպատվիրեն, քանի որ այնտեղ ավելի մատչելի է։ Սկսնակ բիզնեսմենների ուժերը թերագնահատում էին անգամ իրենց ծնողները. «Ասում էին՝ ռիսկային է, խնդիրներ կառաջանան, բայց մենք ապացուցում ենք, որ յուրաքանչյուրն էլ կարող է և պետք է հավատա սեփական ուժերին»,-ասում է Արամ Մամիկոնյանը։