Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե օգոստոսի մեկին պարզվի, որ Սերժը խաբեբա է, ապա այլ քայլեր կմշակվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
elektra22

«Ոտքի Հայաստան» շարժումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ հերթական ակցիան սկսեց կառավարության շենքի առջեւ նստելով։ Ոստիկանությունը խոչընդոտեց ակտիվիստների քայլերը։ Կառավարության շենքից հետո Դավիթ Սանասարյանը հասավ Հանրապետության հրապարակի կենտրոնական հատված, որտեղ ի սկզբանե նախատասված էր նստացույցը։ Այս ակցիայի ավարտից հետո նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ փորձելու են ոստիկանության միջոցով իրենց վերնախավին հորդորել, որպեսզի նստացույցը թույլատրեն իրականացնել հրապարակի կենտրոնական հատվածում. «Եթե օգոստոսի մեկին պարզվի, որ Սերժը խաբեբա է, ապա մեր հանրության կողմից այլ քայլեր կմշակվի»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը։ Ի դեպ, նախաձեռնության անդամներն այս պաստառների միջոցով իրենց խոսքը փոխանցում են կառավարության անդամներին։ Իսկ Երեկվա ակցիայի ընթացքում Դավիթ Սանասարյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառը ոստիկանության կողմից բռնություն գործադրելն էր,ասում է Դավիթ Սանասարյանը, ով անիմաստ է համարում որեւէ բողոք ներկայացնելը։