Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուրիզմի համար, մեր երկրում ոչ միայն էժանություն է պետք, այլեւ՝ էթիկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tourism

Հանգստանալու համար մատչելի է ամենուր, Հայաստանից բացի. Կարծում են բնակիչները. «Ցանկալի է արտերկրում։ Իրականում ավելի էժան է ստացվում, քան հայաստանում հանգստանալը։ Շատ ճոխ բան է Հայաստանում հանգստանալը»։ Այնպես չէ, որ երեւանցիները Հայաստանում չեն հանգստանում, սակայն առանց գումար ծախսելու։ Այդպիսի հանգստացողներ կան. «Պետպատվերով եմ գնացել, ես չեմ ծախսել»։ Հանրապետական Վլադիմիր Բադալյանի ամառային եւ ընդհանրապես բոլոր եղանակների համակրանքը Ռուսաստանի կողմն է «Առանձնապես մի ըտենց շատ ցանկություն էլ չեմ ունեցել եվրոպական երկրների», ասում է նա։ Հանրապետական Ալեքսան Պետրոսյանը գործարար է։ Նա սակայն սիրում է Հայաստանում հանգստանալ. «Էդ գնալ, գալուց հոգնում ես, հետո ըտրանց հետ, բան ա էլի մարդկային արժեքները համարյա իջեցրած ա զրոյի, ռոբոտի նման էդ լրիվ հոգնում ես, էլի, ոչ կարողանում ես հետը խոսես, ոչ ինքն ա քեզ հասկանում, ոչ դու ես իրան հասկանում»։ Հայաստանը Հանրապետական պատգամավորի համար աշխարհի ամենաանվտանգ վայրն է. «Շատ ազատ է, Հայաստանում երբ որ գալիս, ման են գալիս, ոչ ոք չի մտածում, որ իր կյանքի հետ ինչ-որ վտանգ կա, որը չես մտածի կյանքում Եվրոպայում»,- ասում է Ալեքսան Պետրոսյանը։ Հանրապետական գործարար Հակոբ Հակոբյանը եվրոպական երկրներում շատ է հանգստացել՝ այնտեղ կա մի բան, որ Հայաստանում չկա. «Կարգուկանոնը, ժողովրդի վերաբերմունքը միմյանց նկատմամբ»։ «M-Info» գործակալությունը 200 հայաստանցու միջեւ արած հարցումներից պարզել է, որ 130 հոգին գերադասում է արտերկիրը. «Առաջին հերթին Վրաստանը։ Որովհետեւ դա մոտիկ է, ավելի էժան է»,- նշում է գործակալության ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը։ Եվրոպայում հանգստացողները գերադասում են Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան։ Ինքը՝ Մարիամը, սովորել է Չինաստանում եւ Թայլանդում։ Հանգստանալու վայրերի նրա պատկերացումներում էլ Հայաստանը չկա. «Ես կնախընտրեի հիմա Եվրոպան, որովհետեւ ծանոթ չեմ»։ Մարիամը կարծում է, որ Հայաստանը տուրիստների համար անհասկանալի գծեր ունի. «Գուցե Սեւանում բարձր երաժշտությունը մեքենաներից, մեկը մյուսին խանգարում են»։ Այլ խոսքով, տուրիզմի համար, մեր երկրում ոչ միայն էժանություն է պետք, այլեւ՝ էթիկա։