Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական մարմինները քանի՞ միավոր զենք են պարգևատրել և ու՞մ. ՀՔԱՎ

Քաղաքականություն
9f5e77c7fefa8f48c59ef4f0883f60e7

Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք որ պետական մարմնի կողմից և ով է պարգևատրվել զենքով: Մեր տեղեկատվական հարցումներն ուղարկվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության և ոստիկանության ծառայություններ, ՀՀ Կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն: Հարցմամբ պահանջվել էր տեղեկատվությունը տրամադրել 1992թ.-ից մինչև օրս/2015թ հունիսի 29-ը/ ընկած ժամանակահատվածում պարգևատրված զենքերի վերաբերյալ: Ըստ պետական մարմիների տրամադրած տեղեկատվության անցած 23 տարիների ընթացքում պարգևատրվել են ընդհանուր թվով 2291/երկու հազար երկու հարյուր իննսուն մեկ/ միավոր զենքով: Առավել շատ զենք պարգևատրել է պաշտպանության նախարարությունը՝ 873 միավոր, այնուհետև ոստիկանությունը՝ 787 միավոր, ՀՀ կառավարությունը՝ 418, ազգային անտանգության ծառայությունը՝ 174 միավոր, և առավել քիչ թվով ՀՀ նախագահի աշխատակազմը՝ 39 միավոր: Ի դեպ, ՀՀ Նախագահի աշխատազմի կողմից զենքով պարգևատրումները կատարվել են 1998թ-ից: Բոլոր պետական կառույցները հայտնել են, որ չեն կարող տրամադրել այն անձանց տվյալները, որոնք պարգևատրվել են զենքով, հղում կատարելով տարբեր իրավական նորմերին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ © 1998-2014 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ