Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» ղեկավարությունը հրաժարվեց 5 ֆուտբոլիստներից

Սպորտ
sport-pyunik2

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ղեկավարությունը միանգամից հրաժարվել է թիմի հինգ ֆուտբոլիստների ծառայություններից: Ինչպես նշում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը եւ Գրիգոր Հովհաննիսյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը: Սեսար Ռոմերոյի եւ Մասիս Ոսկանյանի պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստները համաձայնության չեն եկել եւ նոր պայմանագիր չեն կնքել: Այդպիսով, թիմում մնացել է մեկ հաստիկային հարձակվող: Ի դեպ, տեղեկություններ կան, որ կիսապաշտպան Զավեն Բադոյանը հնարավոր է տեղափոխվի ռումինական «Ստյաուա» ակումբ: Եթե այդ փաստն հաստատվի, ապա «Փյունիկը» Հայաստանի նոր առաջնությանը կներկայանա բավական թուլացված կազմով, քանի որ վերը նշված ֆուտբոլիստների տեղը ակումբը նոր խաղացողներ ձեռք չի բերել: