Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 30. Նաիրի Հունանյանը պարզաբանում է, թե ինչու չի վնասել Լեւոն Բարխուդարյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
oracuyc-2

  1992-ի հուլիսի 30-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի վարչապետ է նշանակվում մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Խոսրով Հարությունյանը։ Նա փոխարինում է Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանին։ Նոր վարչապետը հայտարարում է, որ շարունակելու է տնտեսական բարեփոխումները եւ պատրաստվելու է առաջիկա դժվար ձմռանը 1998-ի այս օրերին կառավարության որոշմամբ հանրային տրանսպորտում շահագործումից հանվում են ժողովրդական լեզվով ասած «Պազիկ» ավտոբուսները 1500 ընտանիք հայտնվել է բախտի քմահաճույքին «Պտի նստեմ երեխեքիս ասեմ՝ բալիկ ջան, ի՞նչ անեմ պիտի էնքան վախտ մնանք, մինչեւ մահանքն, մինչեւ սովից մահանանք։ Ավտոմատիչեսկի մեր կառավարությունը ջահելությանը դրդում ա խուլիգանությանը, որովհետեւ ընտանիքից քաղցր բան չկա։ 14 հոգի ա իմ ընտանիքը, պտի 14 հոգի ընտանիքի գոյությունը պահեմ, բայց էսօրվա դրությամբ ես մնացել եմ անգործ։ Ղեկավարությունը արդեն ձեռնարկել է՝ որոշում է ընդունված, որ նման տիպի մեքենաները, ոչ միայն այս տիպի, ընդհանրապես մեկդռնանի ավտոբուսներն արգելվել են ներքաղաքային երթուղիներում աշխատելուց հիմնականում մարդկանց անվտանգության համար»։ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վիրավորված է Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանից, որն «Արմենթելի» սեփականաշնորհումը կապել է պարոն Բագրատյանի վարչապետության տարիների հետ։ Այո, նա է հավանություն տվել սեփականաշնորհմանը, բայց բուն սեփականաշնորհումն իրականացվել է 1997-ին Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք։ Ազգությամբ քուրդ Ղուլիխան Չարքազյանն ասում է, որ ինքնասպանության մի քանի անհաջող փորձից հետո որոշել է դառնալ ստրուկ՝ հընթացս հրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից, քանի որ մեր երկրում քրդերի հետ հաշվի չեն նստում։ Որոշումը հրապարակելու համար 2000 թվականի այս օրը նա եկել է եւ պառկել Հանրապետության հրապարակում։ Կինը հրապարակում չէ, բայց նրա հետ է Նույն օրը լարված է դրությունը նաեւ Երեւանի քաղաքապետարանի մոտ։Այս անգամ բողոքողները Աբովյան փողոցի փողոցային առեւտրականներ են, որոնց քաղաքապետարանը թույլ չի տալիս զբաղվել բացօթյա առեւտրով։ Քաղաքապետարանի մոտ ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը։ Քանի որ առեւտրական կանայք չէին կարող մտնել քաղաքապետարան, մի քանի րոպեով փակեցին Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, մինչդեռ, նույն օրը արդարանում էր այլ առիթով՝ ինքը չունի ամառանոց, չունի ավտոմեքենա, տունը վթարային վիճակում է։ Պարոն Բազեյանն այստեղ էր եկել առերեսվելու Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի առեւտուրը համակարգող Մաթեւոս Գեւորգյանի հետ, որին դուր չի եկել, որ քաղաքապետարանը փորձում է կարգավորել ոչ միայն Երեւանի փողոցների, այլեւ գետնանցումների առեւտուրը, որոնց պատճառով պետբյուջե չի մտնում մոտ 1 միլիարդ դրամ գումար։ Եթե Ալբերտ Բազեյանը հաջողության չհասնի, սպառնում է հրաժարական տալ։ 2001-ի հուլիսի 30-ին նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Սյունիքում խոսում է հայ-ռուսական ռազմական համագործակցության կարեւորությունից ։Ինքը լսել անգամ չի ուզում կոմպլեմենտար քաղաքականությունից, մենք պետք է լինենք ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության խորհրդի հետ 2001 թվականի հուլիսի 30-ին դատարանում Նաիրի Հունանյանը հիշում է, որ երբ խորհրդարանում սպանեց 9 հոգու, 15 րոպե հետո ողջ մնացածների դեմքին արդեն ժպիտ կար ։ Այս օրը Հունանյանը պարզաբանում էր, թե ինչու ստուգողական կրակոց արձակեց Կարեն Դեմիրճյանի վրա, փոխարենը չվնասեց ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին 2001 թվականի այս օրը Հայաստանի կառավարությունը 10 միլիոն դրամի օգնություն է ուղարկում Ռուսաստանի Դաշնության Սախա Հանրապետություն ։ Ջրհեղեղի հետեւանքով այդ երկրի 59 բնակավայր է տուժել, 12 հազար ընտանիք է մնացել անօթեւան, եւս մի քաղաք ամբողջությամբ անցել է ջրի տակ Այս նույն օրը Ռոբերտ Քոչարյանը Սոչի է մեկնում բարձր տրամադրությամբ, բարձր է նաեւ նրան ուղեկցողների տրամադրությունը։ Այնտեղ նա պետք է մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նրան ուղեկցելու գրեթե ամբողջ ընթացքում միմյանցից անբաժան են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ 2007-ի այս օրը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարում է, որ Սերբիայից անկախացած Կոսովոն չի կարող նախադեպ լինել ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ «Աշխարհում հակամարտությունների լուծման համընդհանուր նախադեպ չի կարող լինել։ Ռուսաստանի կամ Հարավային Կովկասում որեւէ այլ իշխանության համար, չեմ կարծում, որ ցանկալի կլիներ, որ Պանդորայի արկղը բացվի, որովհետեւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ Կոսովոն նախադեպ է աշխարհի բոլոր հակամարտությունների համար»,-ասում է Մեթյու Բրայզան։ 2009-ի այս օրը կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն քննարկում 1991-ից անկախացած Հայաստանի գյուղացու արտաքին տեսքն ու ներաշխարհը։