Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. օդերեւութաբանները զգուշացնում են. սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հասարակություն
bigstock-thermometer-828614

Ուշադրություն Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց: Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: 30.07 arm Երևանում` Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: arm 30.07 Երևանի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (2000 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.40C (1985 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն