Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգումները չեն կասեցվի միայն հարկային և մաքսային մարմիններում

Քաղաքականություն
կառ1

Տեսչական ստուգումները կպահպանվեն միայն հարկային եւ մաքսային մարմիններում, մնացած գերատեսչություններում մինչեւ 2016թ. հունվարի մեկը ստուգումները կկասեցվեն: Ինչպես գործադիր մարմնի նիստում հայտարարեց աշատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` իրենք այդպիսով կասեցնում են 170 ստուգաթերթերից մոտավորապես 90 տոկոսի գործարկումը. «Թույլ ենք տալիս մնացած տաս տոկոսի շրջանակներում ստուգումները իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ` ավտոգազալցակայանները եւ այլն»,- նշեց Դավիթ Հարությունյանը: