Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռօրյա հացադուլ «Մակ»-ի Երևանյան գրասենյակի դիմաց

Քաղաքականություն
o-UNITED-NATIONS-LOGO-facebook

Օգոստոսի 1-ից եզդիական համայնքի հասարակական գործիչներ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանը ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց եռօրյա հացադուլ են սկսում « Դադարեցրեք մեկ տարի շարունակվող եզդիների ցեղասպանությունը » պահանջով: Հացադուլի պահանջներն են -Դադարեցնել մեկ տարի շարունակվող եզդիների ցեղասպանությունը -Ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից օկուպացված Սինջար/Շանգալ շրջանը -Եզդիների անվտնագությունն ապահովելու համար շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն -Ազատել գերության մոտ գտնվող 4000 կանանց եւ երեխաներին Հիշեցնենք , որ օգոստոսի 3-ին լրանում է Սինջարի շարունավող ցեղասպանության մեկ տարին: եզդի