Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանն առայժմ 4-րդն է Չեխիայում

Սպորտ
sport-chess-movsisyan1

Հայաստանի շախմատիստ, գրոսմասյտեր Սերգեյ Մովսեսյանը, հաջող է հանդես գալիս շախմատի Չեխիայի օփենում: Արդեն կայացած 6 տուրում նա տարել է 4 հաղթանակ եւ երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Սերգեյ Մովսեսյանն այժմ 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկան, որը հաղթանակ է տարել բոլոր վեց պարտիաներում: Մեր մյուս հայրենակից, առաջին կարգային Դավիթ Միրզոյանը, անչափ թույլ է հանդես գալիս եւ վեց տուրից հետո ունի ընդամենը 1,5 միավոր: Այսօր նախատեսված 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կմրցի 18-ամյա հնդիկ շախմատիստ Սայանտան Դասի հետ, որը նույնպես 5 միավոր ունի: Մեր շախմատիստը միայն հաղթանակի դեպքում կպահպանի լավ հնարավորություն մրցանակային տեղ զբաղեցնելու համար: