Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր սահմանադրությունը առաջարկել են բարի քեռիները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
manucharyan

«Մեզ մոտ նոր երկիր է ստեղծվում, ինչն առայժմ չենք նկատում»,-կարծում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նոր աշխարհի դրսևորումները հետևյալն է՝անցյալ տարի սահմանին եղած  դեպքերը, երբ սրընթաց համախմբում եղավ ժողովրդի շրջանում: «Ցեղասպանության տարելիցի միջոցառումներն էլ կարևոր էին։ Սերժ Թանկյանի մասին եմ ուզում հատկապես խոսել. նրա արվեստը ինձ մոտ չէ, բայց այն, ինչ նա արեց երիտասարդության հետ, շատ կարևոր էր։ Այդ լիցքը, որ հաղորդվեց, մնայուն է, չի կորչում»: Վերջին կարևոր երևույթն էլ պարոն Մանուչարյանը համարում է «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ «Մարդիկ ոչ թե ավտոմատներ, նռնակներ վերցրին, որ թալանեն, սպանեն, այլ երգով, պարով ասացին՝ ոչ թալանին: Այսինքն, ոչ այս համակարգին»,-շեշտում է նա: Նոր սահմանադրությունը նա որակում է որպես քայքայիչ գործողություն՝ ընդդեմ Հայաստանի: «Իշխանությունն աշխատեցնում է կոմբայնը՝ մարդկանց հնձելու համար»,-ասում է պարոն Մանուչարյանը: «Բայց այս պահին ի հայտ եկավ Սահմանադրությունը: Հիմա էլ որոշեցին ասել՝ տեսեք ինչ նախադրյալներ ենք ստեղծելու՝ թալանը պահպանելու համար: Սահմանադրության մեջ մի տող չենք կարող գտնել, որ տեղական արտադրության լինի։ Բարի քեռիներն են առաջարկել դա: Եթե ասենք՝ տվեք մեզ մեր գազամուղները, ջուրը, կպարզվի՝ պետք է Նյու-Յորքի կամ այլ դատարան գնանք»: Հիշեցնում է, որ այս տարիների ընթացքում հազար բան փոխվել է սահմանադրության մեջ, սակայն մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել: «Եկեք նախագահին առաջարկենք, որ կարմիր բաճկոն հագնի, ասենք դա կփրկի, բայց դա չի փրկի: Պետք են համակարգային, ընդհանուր փոփոխություններ»,-եզրափակեց գործիչը։