Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք Հայաստանի հանցագործության կուսակցության ոստիկաններն եք. Դ. Սանասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
elektra-3

Դավիթ Սանասարյանի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ բանավեճ ընթացավ։ Դավիթ Սանասարյանը հարց ուղղեց, թե ինչու չի կարող ՀՀԿ-ի շենքի մոտ կանգնել, դա պետական մարմին չի։ Վալերի Օսիպյանը նշեց, որ կարող են հավաքվել, պարզապես մուտքը փակելու իրավունք չունեն։ Իսկ երեկ, ակտիվիստներին ուղղված հայհոյանքների  առնչությամբ Դավիթ Սանասարյանն ասաց, որ որեւէ պատասխանատվության տվյալ անձիք չեն ենթարկվել։ Երեւանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ դա ապաքրեականացված քայլ է։ «Այդ դեպքում կանչեք այստեղ Մովսիսյանին ես նրան սեռական բնույթի հայհոյանքներ տամ»-ասաց Դավիթ Սանասարյանը, որին ի պատասխան Վալերի Օսիպյանն ասաց. «Այդ արարքի համար Պարոն Մովսիսյանից մենք հաղորդում կստանանք եւ համապատասխան պատասխանատվության կենթարկենք Ձեզ։ Ինձ ուղղեք դա, ես պաշտոնով ավելի բարձր եմ»,- հորդորեց փոխոստիկանապետը։ Դավիթ Սանասարյանը նշելով, որ անիմաստ է շարունակել խոսակցությունը քայլեց այլ ուղղությամբ։