Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ անում եք, լավ եք անում». Երևանի փոխոստիկանապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
53

Այս րոպեներին Հանրապետության հրապարակում ակցիա է իրականացնում «Ոտքի Հայաստան» շարժման մի քանի տասնյակ ակտիվիստ։ Նրանց մի մասը նստած է գետնին, թիկունքում մեկ շարքով կանգնած են ոստիկանները։ Տեղում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Վերջինս քիչ առաջ զրուցելով ակտիվիստներից մի քանիսի հետ, նշեց. «Ինչ անում եք, լավ եք անում, ճիշտ եք անում։ Ես ինքս ողջունում եմ դա, որովհետև էլեկտրաէներգիայի թանկացումը լավ չի։ Բայց ակցիան արեք սահմանադրական ճանապարհով»։ Ակտիվիստների դիտարկմանը, թե ոստիկանների կողմից հաճախ ոչ համաչափ գործողություններ են լինում, պարոն Օսիպյանը շեշտեց. «Դուք ինչո՞ւ չեք ուզում ընդունել, չնայած ոմանք արդեն ընդունում են, որ ոստիկանները ձեզնից մեկն են»։ Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները նախատեսում են այսօր հրապարակին հարակից փողոցները փակել։