Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրակտորի անիվը գլորվել է, հարվածել տան պատին՝ փլուզելով այն (լուսանկարներ)

Հասարակություն
տռակտոր7

Հուլիսի 29-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս` «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետև նրա ետևի աջ անվադողը պոկվել և գլորվել է ցած (մոտ 400 մ)` հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին: Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում` հեռուստացույցը, գույքը՝ մասամբ: տրակտոր8   տռակտոր   տռակտոր1   տռակտոր2   տռակտոր3   տռակտոր4   տռակտոր6   տռարկտոր7