Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերին անցկացվելու են ռազմավարական զորավարժություններ

Քաղաքականություն
պն1

Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մի շարք գերատեսչությունների և զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ: Ամփոփելով նիստի արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի և սահմանված ժամանակացույցի շրջանակներում անցկացնելու ուղղությամբ: