Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդի նորաբաց կենտրոնում երեք երեխա է ծնվել

Հասարակություն
U2ZPsGmL1V8dMnKmLJFObO7414

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի նորաբաց բժշկական կենտրոնում արդեն երկու տղա և մեկ աղջիկ է լույս աշխարհ եկել։ Նրանց մայրիկների երջանկությանը գումարվել է նաև արտակարգ պայմաններում, ամենաժամանակակից սարքավորումներով ու հնարավորություններով հագեցած կենտրոնում բժշկական օգնություն ստանալու ուրախությունը։ Հիվանդանոցի բացումից հետո անցած չորս օրվա ընթացքում տարբեր բաժանմունքներում 25 հիվանդ է ընդունվել։ Վիրաբուժական բաժանմունքի բոլոր 5 հիվանդները հոսպիտալացվել են զանազան կոտրվածքներով։ Թերապևտիկ բաժանմունքում այսօր բուժում է ստանում 8 հիվանդ` սուր կոնորար սինդրոմ, թոքաբորբ, քրոնիկ երիկամային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա և այլ ախտարոշումներով։ Իսկ մանկական բաժանմունքում բուժում է ստանում 3 փոքրիկ` սուր շնչառական հիվանդություն, սուր ստենոզոլարինգոտրախեիդ (կեղծ կրուպ) և բրոնխիտ ախտորոշումներով։ Բոլոր հիվանդներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները։ Բերդի բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ինչպես ռենտգեն, սոնոգրաֆիական և արդիական մյուս սարքավորումները, այնպես էլ` լաբորատորիան ամբողջ ծավալով օգտագործվում են։ Այս պահի դրությամբ ծանր հիվանդներ չկան։