A
A
«Ոտքի՛, Հայաստան» ժամը 19:00-21:00-ն կշրջափակի Հրապարակին հարակից փողոցները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը -Հարգելի երևանցիներ հայ ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի Հայաստան» շարժման Հանրապետության հրապարակի կենտրոնում «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն իրականացնել խաղաղ նստացույց։ Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար, բողոքի ակցիայի մասնակիցներն, այսօր ժամը 19,00-ից մինչև 21,00 -ն ընկած ժամանակահատվածում շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները։