Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 19:00-21:00-ն «Ոտքի՛, Հայաստան»-ը կշրջափակի Հրապարակին հարակից փողոցները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
andrias

Հարգելի երևանցիներ, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է իր ապօրինի գործողություններով խոչընդոտել «Ոտքի՛, Հայաստան» շարժմանը Հանրապետության հրապարակի կենտրոնում իրականացնել խաղաղ նստացույց՝ հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի համաձայն: Ոստիկանությանը օրինական դաշտ բերելու համար բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր, ժամը 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում, շրջափակելու են Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները: Հորդորում ենք բոլոր վարորդներին և քաղաքային տրանսպորտի փոխադրող կազմակերպություններին նշված ժամանակահատվածում շրջանցել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները: «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդ