Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թափառող շների հաշվառման տվյալներ չկան, նրանք զանգվածաբար սպանվել են (տեսանյութ)

Հասարակություն
nkar-shun

Երեւանի Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջաններում  հայտնաբերվել է 72 թափառող շուն, սակայն նրանցից ոչ մեկի մոտ կատաղության նշաններ չեն նկատվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության  միջազգային բաժնի ղեկավար Դագմար Մայերը: Նա երեւանցիներին խորհուրդ տվեց չվախենալ փողոցում թափառող կենդանիներից, քանի որ կատաղած շունը հիվանդ տեսք ունի: Դագմար Մայերի  խոսքերով՝ Երեւանում  թափառող շների  հաշվառման տվյալներ չկան,  քանի որ նրանք զանգվածաբար սպանվել են: «Փրո Փոուզ» բարեգործական հիմնադիր նախագահ Էլսիկ Ղեզլաշորին էլ ընդգծեց, որ քաղաքապետարանն արդեն 7 տարի է նույն քանակի  գումար է հատկացնում կենդանիների ստերջացման համար՝ առանց հստակ իմանալու շների  քանակը։ Վիճակագրություն գոյություն չունի: Իրավապաշտպան Նարե Արամյանն էլ թափառող կենդանիների դեմ պայքարելու համար քաղաքապետարանը տարեկան  240 մլն դրամ է հատկացնում, սակայն իրենց պայքարի արդյունքում գումարը այս տարի կրճատվել է ուղիղ կեսով:  Գումարներն աննպատակ էին ծախսվում: