Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսլամական պետությունն» անուղղակի վտանգավոր է Հայաստանի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
232146141408963837

«Թուրքիան ստիպված է պայքարել մի քանի իրական վտանգների դեմ՝ «Իսլամական պետության» կողմից հարձակումներ պետական սահմանի վրա, Քրդական կուսակցության հետ վերսկսված արյունալի բախումներ ու այդ համատեքստում՝ նաև ներքին լարված իրավիճակ, երբ կուսակցությունները չեն կարողանում կոալիցիա կազմել։ Իրավիճակը քաոսային է»,- կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը ։ Ըստ նրա՝ այս իրավիճակը բխում է Հայաստանի և հայության շահերից. «Այսպիսի իրավիճակում Թուրքիան ստիպված է իր ունեցած ռեսուրսները ծախսել փաստացի ռազմական գործողությունների վրա, և դրա պատճառով ռեսուրսները չի ուղղի հակահայ գործունեություն ծավալելու վրա»։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ Թուրքիան իր առջև խնդիր է դրել ներգրավվել Սիրիայում և Իրաքում ծավալվող ռազմական գործողություններին. «Եթե առաջ նա չեզոք էր, ինչը հնարավորություն չէր տալիս լիարժեք գործել, ապա հիմա ռազմական գործողությունների ներգրավվելուց հետո այլ իրավիճակ կառաջանա։ Այս պարագայում Թուրքիան կսկսի խոսել իր շահերի պաշտպանության դիքերից»։ Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողություններում տարբեր պետություններ փորձում են լուծել իրենց խնդիրները։ «Իրանը հետ չի քաշվել Սիրիայից և այդ պետությանը ձեռնտու է Բաշար Ալ Ասադի իշխանության պահպանումը, Սաուդիան Արաբիային ավելի շատ հետաքրքրում է տարածաշրջանում Իրանի դերի նվազեցումը և այդ պետության անուղղակի ներգրավվածությունը պետք է դիտարկել այդ համատեքստում»։ Արաբագետը իրական չի համարում «Իսլամական պետության» վտանգը Հայաստանի Հանրապետության համար. «Մեզ համար այս պահին հիմնական խնդիրը հայկական համայնքների պահպանումն է պատերազմական տարածքներում։ Պետք չէ նաև մոռանալ, որ Կովկասում ձևավորվել է իսլամական վիլայեթ, որը ենթակա է «Իսլամական պետությանը» ու սպասելի որոշակի աշխուժություն այս տարածքներում»։